Երևան, 24.10.2017

Իրադարձային օրացույց

ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ

27 Ապրիլ, 2017

Կայացավ Հայաստանի էլեկտրոնային ոլորտի աշխատողների արհմիության արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 4-րդ համագումարը

 

  Ապրիլի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի էլեկտրոնային ոլորտի աշխատողների արհմիության արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 4-րդ համագումարը:
  Համագումարում հաշվետվությամբ հանդես եկավ ՃՀՄ-ի նախագահ Կարինե Ավետիսյանը:
  Համագումարի աշխատանքներին մասնակցում էր և ելույթ ունեցավ ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը:
  Բաց քվեարկությամբ ՃՀՄ-ի նախագահ վերընտրվեց Կարինե Ավետիսյանը, ընտրվեցին նաև ղեկավար մարմիններ:

26 Ապրիլ, 2017

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՈՒՆԸ

  Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 28-ը հայտարարվել է Աշխատանքի պաշտպանության օր:   Այդ օրվա նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել աշխատավայրերում անվտանգության ապահովման և առողջության պահպանման հետ կապված հարցերի վրա, ինչպես նաև ցույց տալ, թե աշխատանքի անվտանգության մշակույթի ձևավորումն...

25 Ապրիլ, 2017

Աշխատողը պետք է ունենա առողջության համար անվտանգ աշխատանքային պայմաններ

Աշխատողը պետք է ունենա առողջության համար անվտանգ աշխատանքային պայմաններ

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր է հայտարարել աշխարհի հանրության ուշադրությունը խնդրի վրա հրավիրելու նպատակով, ինչպես նաև ցույց տալու, թե աշխատանքի անվտանգության մշակույթի ստեղծումն ու զարգացումը ինչպես կարող են նպաստել աշխատավայրերում տարեկան...

24 Ապրիլ, 2017

ՀԱՄԿ-ը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ՀԱՄԿ-ը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

2017 թվականի ապրիլի 24-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան այցելեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի մոտ, այնուհետև ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ` հարգելով ցեղասպանության զոհերի հիշատակը:       ...

21 Ապրիլ, 2017

Արհմիությունների դերը հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում

Արհմիությունների դերը հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում

  Ապրիլի 20-ին ՀԱՄԿ-ում տեղի ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հանդիպումը ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային միությունների նախագահների և ՀԱՄԿ-ի աշխատակազմի բաժինների պետերի հետ:   Հանդիպման ընթացքում ասոցիացիայի կողմից ներկայացվեց հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա քաղաքացիական...

14 Ապրիլ, 2017

ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը պարգևատրվել է

  2017թ. ապրիլի 13-ին Արհմիությունների համընդհանուր դաշնության գործադիր կոմիտեի որոշմամբ <Արհմիութենական շարժման վաստակի համար> Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը պարգևատրվել է Արհմիությունների համընդհանուր դաշնության բարձրագույն պարգևով՝ Պատվավոր ոսկե նշանով:

11 Ապրիլ, 2017

ՀԱՄԿ-Ի ՊԱՏՎՈԳՐՈՎ ԵՎ ՊԱՏՎՈ ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ`

    1. Արհմիութենական երկարամյա, ակտիվ աշխատանքի համար և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ, հարցման կարգով, ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել է առողջապահության աշխատողների արհեստակցական  կազմակերպությունների Արմավիրի մարզային միության նախագահ Աշոտ Բաղդասարյանը :  

    2. Արհմիութենական երկարամյա, ակտիվ աշխատանքի համար և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, հարցման կարգով, ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարգևատրվել է Պետհիմնարկների, ՏԻՄ-երի, և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի գլխավոր հաշվապահ Ռուբեն Օհանջանյանը:


ՀԱՄԿ-ի գործկոմ 2017թ
07.04  N20 որոշում