ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ
10 Ապրիլ, 2015
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100 - ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված նյութերի ցուցադրություն, որտեղ ներկայացված են Օսմանյան Թուրքիայում հայ բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանության ողջ ընթացքն ու դաժանությունները: Հայերի ցեղասպանության դեմ վճռական բողոքի խոսք...
07 Ապրիլ, 2015
Ս Ի Ր Ե Լ Ի Մ Ա Յ Ր Ե Ր ԵՎ Ք ՈՒ Յ Ր Ե Ր
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն: Թող մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքը, քնքշությունը, պայծառ ժպիտն ու սերը ձեզ ուղեկցեն ամբողջ կյանքի ընթացքում:
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ` Էդուարդ Թումասյան
01 Ապրիլ, 2015
Աշխատողների պահանջը լուծվեց օրենքի շրջանակներում
<Երևանի էլեկտրաշարժիչներ գործարան> ԲԲԸ-ի մի խումբ նախկին աշխատողներ, ովքեր աշխատելու ընթացքում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդության պատճառով կորցրել են աշխատունակությունը դիմել են Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության ակնկալիքով: Խնդիրն այն է, որ գործարանի...
17 Մարտ, 2015
Հարցման կարգով և ՀԱՄԿ-ի գործկոմի 2015թ. մարտի 17-ի արձանագրություն N 11 որոշմամբ
ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարգևատրվել են`
1.Արաքսի Ավագյանը, Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահի տեղակալ, արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:
2.Սուրեն Գևորգյանը, Հայաստանի տրանսպորտի և հաղորդակցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության` Կապանի ավտոձեռնակության արհեստակցական կազմակերպության նախագահ, արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության և ծննդյան 60-ամյակի կապապցությամբ:
ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել են`
1.Գոհար Սարգսյանը, Հայաստանի ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության` Ապարանի տարածքային կազմակերպության նախագահ, արհմիութենական ակտիվ գործունեության և ծննդյան 50-ամյակի կապակցությամբ:
2.Վիկտորիա Հովհաննիսյանը, Հայաստանի ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության` Նաիրիի տարածքային միության նախագահ, արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության համար:
3.Արսեն Հայրապետյանը, Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահության անդամ, “Դանդի փրիշ մեթալս Կապան” ՓԲԸ արհկոմի նախագահ, արհմիութենական ակտիվ գործունեության և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:
08 Մարտ, 2015
Ս Ի Ր Ե Լ Ի Կ Ա Ն Ա Յ Ք
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ի սրտե շնորհավորում է ձեզ Կանանց տոնի` մարտի 8-ի առթիվ:
Մաղթում եմ գարնանային վառ տրամադրություն, կանացի մեծ հմայք, հարատև սեր, ջերմություն, լավատեսություն, բարություն և անսպառ երջանկություն:
Եղեք միշտ նախաձեռնող, գեղեցիկ ու հմայիչ, սիրով ու ջերմությամբ շրջապատված:
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ` Էդուարդ Թումասյան
26 Փետրվար, 2015
Հանդիպում ՀԱՄԿ-ում

Փետրվարի 25-ին ՀԱՄԿ-ում տեղի ունեցավ ԱՄԿ, ԱՄՆ Աշխատանքի վարչության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հանդիպումը ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ Բ. Խարատյանը, Խ. Առաքելյանը և ՀԱՄԿ-ի աշխատակազմի ներկայացուցիչներ: ...
12 Փետրվար, 2015
Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի 9-րդ համագումարը
2015 թվականի փետրվարի 7- ից 9-ը Սոչիի Օլիմպիական գլխավոր մեդիակենտրոնում տեղի ունեցավ Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի 9-րդ համագումարը, որին մասնակցում էր 21 միլիոն արհմիութենկան անդամակցություն ունեցող արհմիությունների 700 պատվիրակներ: Համագումարի աշխատանքներին մասնակցեցին և ելույթ ունեցան...
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


