ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ
16 Հունիս, 2015
04 Հունիս, 2015
Տարածաշրջանային սեմինար

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը և Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի Ուսումնահետազոտական կենտրոնի հետ համատեղ հունիսի 3-4-ին Ծաղկաձորում անցկացրեց սեմինար՝ <<Աշխատանքի անվտանգության ոլորտում նախազգուշական միջոցների կիրառումը նորանկախ պետությունների արհմիությունների...
02 Հունիս, 2015
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մտահոգություն է հայտնում էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա թանկացման կապակցությամբ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
01 Հունիս, 2015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր 20 Ճյուղային արհմիությունների 700 արհեստակցական կազմակերություններում ընդգրկված արհմիության անդամների անունից մտահոգություն է հայտնում էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա թանկացման կապակցությամբ:
Սոցիալական ճգնաժամի խորացումն անխուսափելի է առհասարակ բոլոր տեսակի թանկացումների դեպքում, որին հաջորդում է աշխատողների, նրանց ընտանիքների անդամների և ողջ բնակչության կենսամակարդակի անկումն ու անապահով ընտանիքների քանակի աճը:
2014 թվականի օգոստոսի 1-ից հոսանքի սակագնի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ապրանքատեսակների թանկացումը բարդ խնդիրների առջև կանգնեցրեց բնակչությանը: Հայաստանում, ուր բնակչության յուրաքանչյուր երրորդը աղքատ է, էլեկտրաէներգիայի նոր թանկացումը կնպաստի աղքատության մակարդակի բարձրացմանը:
Թանկացումներ եղել են նաև գազի և էլեկտրաէներգիայի սակագների քանիցս բարձրացման առիթով, որին հաջորդած լայն սպառման ապրանքների և ծառայությունների գնաճը կարելի էր կանխել անհրաժեշտ մեխանիզմների կիրառման դեպքում, ինչպիսին է <Աշխատավարձի ինդեքսավորման մասին> օրենքի ընդունումը, որով կկանոնակարգվեր նաև նվազագույն աշխատավարձի գնողունակությունը: Եթե այս ամենին հավելենք առ այսօր օրենքով չսահմանված կենսաապահովման նվազագույն սպառողական զամբյուղի կազմն ու կառուցվածքը, որի հիման վրա պետք է որոշվի նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների, սոցիալական այլ վճարների չափերը, ապա այս և հետագա տարիներին դժվար թե հնարավոր լինի հաղթահարել սպառնացող սոցիալական մարտահրավերները: Հինգ հազար դրամով բարձրացվող նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակը անկարող են ապահովել բավարար կենսամակարդակ և գնողունակություն:
Գների շղթայական բարձրացման հետևանքով ծանր իրավիճակում կհայտնվի ոչ միայն աշխատավորությունը, այլև հանրապետության շուրջ 500 000 կենսաթոշակառուներն ու աղքատության ընտանեկան նպաստ ստացող 114000 ընտանիքները: Արդյո՞ք նրանք ի վիճակի են դիմագրավել այդ բոլոր թանկացումներին, հատկապես ձմռան ամիսներին, երբ հարկադրված կլինեն եկամուտների առյուծի բաժինը հատկացնել ջեռուցմանն ու այլ կոմունալ վարձավճարներին:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի, յուրաքանչյուր ոք ունի բավարար կենսամակարդակի բարելավման իրավունք, ինչին խոչընդոտում է շարունակական գնաճը: Ուստի ՀԱՄԿ-ը կարևորում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեպքում առաջացող սոցիալական լարվածությունը զսպող մեխանիզմների անհրաժեշտությունը:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա
01 Հունիս, 2015
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնը Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիայի աջակցությամբ մայիսի 29-30 Ծաղկաձորում կազմակերպել էր սեմինար՝ «Երիտասարդության խթանումը արհմիություններում» թեմայով: Սեմինարում բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը: Նա իր ելույթում ներկայացրեց Հայաստանի...
26 Մայիս, 2015
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 26-ին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը ընդունեց Պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունների միջազգային ֆեդերացիայի՝ մայիսի 27-ին կայանալիք խորհրդի նիստի մասնակիցներին: Հանդիպմանը մասնակցում էին Պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունների...
25 Մայիս, 2015
Տեղեկատվություն

2015 թ. մայիսի 25-ին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանն ընդունեց Բելառուսի հանրապետության բանկերի և ֆինանսական կազմակերպությունների ճյուղային արհմիության նախագահ Ալեքսանդր Լիխտարովիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Բելառուսբանկի միացյալ արհկոմի նախագահ Նատալյա Պետրաչկովան, Բելառուսի խնայբանկի...
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


