Երևան, 21.05.2018

Կայքի հին տարբերակը

ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ

28 Դեկտեմբեր, 2017

ՀԱՄԿ-ի ՊԱՏՎՈ ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ` 

1. Վարազդատ Արմենակի Ավոյանը, <<Շիրակ>> միջազգային հայրենակցական միության նախագահ, Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի սոցիալական ծրագրերում ներդրած զգալի ավանդի համար և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ : 

2. Ժորա Սարգսի Ավետիսյանը, Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամ` արդյունաբերության համակարգում կատարած երկարամյա անբասիր աշխատանքի, ձեռնարկության աշխատողների սոցիալ-տնտեսական հարցերի լուծման գործում ներդրած զգալի ավանդի համար և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:

3. Ռոբերտ Խաչատուրի Չոբանյանը, ՀՀ սահմանադրական դատարանի արհեստակցական կազմակերպության նախագահ, Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի և նախագահության անդամ` արհմիութենական շարժման համերաշխության և միասնության ամրապնդման գործում մեծ ավանդի համար և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:

 

ՀԱՄԿ-ի գործկոմ

N1/3, N1/4, N1/5 - 27.12.2017թ.

25 Դեկտեմբեր, 2017

21 Դեկտեմբեր, 2017

18 Դեկտեմբեր, 2017

  ՀԱՄԿ-ի ՊԱՏՎՈԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է`

  ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել է Էսմա Սիմոնյանը, Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության կազմբաժնի վարիչ, աշխատողների սոցիալական և աշխատանքային շահերի պաշտպանության, արհմիութենական շարժման ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ կատարած աշխատանքի և ծննդյան հոբելյանի կապակցությամբ:

     
ՀԱՄԿ-ի գործկոմ

N1/2 - 15.11.2017թ.

30 Նոյեմբեր, 2017

Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը:   Նիստին մասնակցում էին ՀՀ կառավարության և Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներ: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից մասնակցում...

20 Նոյեմբեր, 2017

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ

 

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, բանկային աշխատողներին, արհմիության անդամներին, մասնագիտական տոնի` Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ,մաղթում առողջություն, աշխատանքային և ստեղծագործական նորանոր նվաճումներ: 
  Համոզված ենք, որ ձեր նվիրված աշխատանքով կնպաստեք համակարգի կատարելագործմանը՝ ի շահ և ի բարօրություն աշխատավոր մարդու:

 
  Լավագույն մաղթանքներով՝

  Հայաստանի արհմիությունների
  կոնֆեդերցիայի նախագահ                                  Է.Թումասյան

17 Նոյեմբեր, 2017

  ՀԱՄԿ-ի ՊԱՏՎՈԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է`

  ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել է Համլետ Հայրապետյանը, Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ,,Ջրկոնստրուկցիա,, ՍՊԸ հիմնադիր տնօրեն, ձեռնարկության աշխատողների սոցիալ-տնտեսական շահերի ու իրավունքների պաշտպանության գործում ներդրած ավանդի, երկարամյա ակտիվ հասարակական գործունեության և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:

ՀԱՄԿ-ի գործկոմ

N1/1 - 15.11.2017թ.