ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ
24 Ապրիլ, 2016
ՀԱՄԿ-ը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

2016 թվականի ապրիլի 24-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան այցելեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի մոտ, այնուհետև ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ` հարգելով ցեղասպանության զհերի հիշատակը: ՀԱՄԿ-ը Հայոց ցեղասպանության ...
13 Ապրիլ, 2016
ՍԵՄԻՆԱՐ. Արհմիությունները կարևորում են աշխատանքային հարաբերությունների պահպանումը

ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնը ս/թ ապրիլի 12-ին կազմակերպեց սեմինար ճյուղային արհմիությունների ակտիվի համար` «ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների գործնական մեկնաբանություններ» թեմայով: Սեմինարին մասնակցում էին էլեկտրաարհմիության, թեթև արդյունաբերության, լեռնանամետալուրգիական ոլորտների և բուհերի...
07 Ապրիլ, 2016
Աջակցություն Արցախին
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տուժած անձանց և նրանց ընտանիքներին նյութական աջակցություն տրամադրելու նպատակով ՀԱՄԿ-ի գործադիր կոմիտեն որոշում ընդունեց կոնֆեդերացիայի և նրա անդամ ճյուղային հանրապետական միությունների ֆինանսական միջոցներից օգնություն հատկացնել ԼՂՀ-ի արհմիությունների ֆեդերացիային:
Միաժամանակ որոշում կայացվեց չեղարկել <Աշխատանքի օրվան նվիրված երթ անցկացնելու մասին> 2016 թ. մարտի 18-ի որոշումը և չանցկացնել մայիսի 1-ի երթը:
04 Ապրիլ, 2016
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան արձագանքելով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև խաղաղ բնակչության ուղղությամբ Ադրբեջանի կողմից ծանր տեխնիկայի և օդուժի կիրառմամբ ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների փաստին, իր մտահոգությունն է հայտնում ռազմական գործողությունների անկանխատեսելի հետևանքների կապակցությամբ:
ՀԱՄԿ-ը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների՝ ռազմական գործողություններ սկսելու ագրեսիվ և հանցավոր որոշումը, որն արդեն իսկ ԼՂՀ խաղաղ բնակչության և զինվորականների շրջանում հանգեցրել է բազմաթիվ զոհերի ու վիրավորների:
ՀԱՄԿ-ը խորապես ցավակցում է զոհված բնակիչների և զինծառայողների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում:
Մենք լիահույս ենք, որ ՄԱԿ-ը և միջազգային այլ կառույցները միջոցներ կձեռնարկեն կանխելու Ադրբեջանի կողմից տարածաշրջանում վերսկսած լայնածավալ պատերազմական գործողությունները:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործադիր կոմիտե
01 Ապրիլ, 2016
Բրյուսելում կայացավ Պանեվրոպական տարածքային խորհրդի նիստը

2016թ. մարտի 21-ին Բրյուսելում կայացավ Պանեվրոպական տարածքային խորհրդի գործադիր կոմիտեի 9-րդ նիստը, որին մասնակցում էր Եվրոպական երկրների արհմիությունների շուրջ 100 ներկայացուցիչ: Նիստը վարում էր Պանեվրոպական տարածքային խորհրդի նախագահ Իրակլի Պետրիաշվիլին: ...
31 Մարտ, 2016
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

2016 թ. մարտի 30-ին տեղի ունեցավ ՀԱՄԿ-ի խորհրդի նիստը, որտեղ ներկայացվեց ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանի տարեկան հաշվետվությունը 2015 թ. գործունեության մասին: Նիստի ընթացքում լսվեց նաև ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Արաքսյա Ավագյանի ՀԱՄԿ-ի 2015 թ. բյուջեի կատարողականի մասին, ինչպես նաև ՀԱՄԿ-ի...
30 Մարտ, 2016
Առողջապահության ոլորտի աշխատողների հերթական սեմինարը

ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնի աջակցությամբ Առողջապահության աշխատողների ճյուղային հանրապետական միության ակտիվի համար 2016թ. մարտի 29-ին ՀԱՄԿ-ի դահլիճում կազմակերպվեց սեմինար՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ: Սեմինարը վարում էր ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական...
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


