Երևան, 17.07.2018

Կայքի հին տարբերակը

ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ

16 Սեպտեմբեր, 2016

Ուղերձ

14 Սեպտեմբեր, 2016

ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել է

Հարցման կարգով և ՀԱՄԿ-ի գործկոմի 2016թ. սեպտեմբերի 14-ի արձանագրություն N18-ի որոշմամբ

ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել է` Թերեզա Շիրվանյանը, Գյումրու կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ, ՃՀՄ նախագահության անդամ, արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության և ծննդյան 70 - ամյակի համար:

01 Սեպտեմբեր, 2016

24 Օգոստոս, 2016

19 Օգոստոս, 2016

01 Օգոստոս, 2016

Բուհերի Արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական միության hայտարարությունը

 

 2016թ. Հուլիսի 29-ին Երևանի՝ Խորենացու փողոցում և Սարի թաղում իրականացված վայրագ գործողությունների արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ ծեծի են ենթարկվել: Նրանց թվում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի Պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դասախոս, դոցենտ Մարատ Յավրումյանը՝ իր անչափահաս դստեր ներկայությամբ:

Այն ինչ տեղի է ունենում այսօր Երևանում, նորություն չէ: Այն դարձել է իշխանության պահպանման, վերարտադրման և դաժան ուժի ցուցադրման ավանդույթ:

Հայաստանի Բուհերի Արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական միությունը.

1. Խստորեն դատապարտում է հանրապետության մայր բուհի դոցենտ Մարատ Յավրումյանի նկատմամբ կատարվածը:

2. Պահանջում է մանրակրկիտ հետաքննության ենթարկել տեղի ունեցածը և խստագույնս պատժել այդ դաժան հանցագործության հեղինակներին և նրանց հանձնարարական տվողներին:

3. Հետաքննության արդյունքների մասին տեղեկացնել հանրությանը ՝հրապարակային ձևով:

 

ՃՀՄ -ի նախագահ՝  Գառնիկ Վաղարշակյան
 

Իրավունք - 31 Հուլիսի 2016, 14:17

19 Հուլիս, 2016

ՀԱՄԿ-Ի  ՊԱՏՎՈԳՐՈՎ  ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

 

  Արհմիութենական ակտիվ գործունեության համար և ծննդյան 35-ամյակի կապակցությամբ ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել է Հայաստանի ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հաշվապահ Արուսյակ Սարդարյանը:

 

ՀԱՄԿ-ի գործկոմի 2016թ.

հուլիսի 8-ի N 17-3/1 որոշում