ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ
24 Մարտ, 2021
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
‹‹Կովիդ-19 համաճարակը և ոչ ֆորմալ զբաղվածությունը ՀՀ-ում. արհմիությունների տեսլականը›› հետազոտություն իրականացնելու նպատակով փորձագետի ընտրության մրցույթ
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) հետ համատեղ իրականացնում է հետազոտություն ‹‹Կովիդ-19 համաճարակը և ոչ ֆորմալ զբաղվածությունը ՀՀ-ում. արհմիությունների տեսլականը››:
Հետազոտությունը կիրականացվի ազգային փորձագետի կողմից:
Ազգային փորձագետի ընտրությունը կիրականացվի ԱՄԿ-ի կողմից՝ մրցույթով:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն /անգլերեն լեզվով/, ինչպես նաև նմանատիպ հետազոտություններ կամ վերլուծություններ իրականացնելու մասին տեղեկատվություն (տպագիր նյութեր, էլեկտրոնային հղումներ):
Աշխատանքն իրականացնելու համար փորձագետին կտրվի քսան աշխատանքային օր՝ վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման օրվանից, հետազոտության ծավալը՝ 30-35 էջ, լեզուն՝ հայերեն: Հետազոտությունը կներկայացվի տեսակոնֆերանսի միջոցով:
Ազգային փորձագետի համար անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը պարտադիր է:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել մինչև 2021թ. մարտի 31-ը hamk@hamk.am էլեկտրոնային հասցեով:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԱՄԿ-ի Կազմակերպաուսումնական կենտրոն (հեռ. 010 520445):
17 Մարտ, 2021
ՎԵԲԻՆԱՐ ՀԱՄԿ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՈՒԿՐԱԻՆԱ-ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՄԿ-ի կազմակերպաուսումնական կենտրոնի և Ուկրաինայի ‹‹Սոլիդարնոստ Կենտրոնի›› ( ‹‹Սոլիդարնոստ Կենտրոնի›› ծրագրերի համակարգող - Տետիանա Սոլոդովնիկ) համագործակցությամբ 2021թ. մարտի 13-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում «Արհմիութենական արժեքներ. Արհմիութենական շարժման պատմություն և հեռանկարներ»...
11 Մարտ, 2021
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
2021 թվականի մարտի 05-ին տեղի ունեցավ Հայաստանի տրանսպորտի և հաղորդակցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության արտահերթ համագումարը:
Համագումարի աշխատանքներին մասնակցում էր ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Խաչիկ Առաքելյանը:
Համագումարում բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի տրանսպորտի և հաղորդակցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Կարապետյանը, այնուհետև հանդես եկավ հաշվետու զեկույցով:
Լիլիթ Կարապետյանը համագումարի պատվիրակներին ներկայացրեց ՃՀՄ-ի ֆինանսական հաշվետությունը, որից հետո ծավալվեց մտքերի փոխանակում: Ընտրվեցին ճյուղային միության ղեկավար մարմիններ՝ նախագահության անդամներ և վերստուգիչ հանձնաժողովի կազմը:
Հայաստանի տրանսպորտի և հաղորդակցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի արտահերթ համագումարում միաձայն ՃՀՄ նախագահ ընտրվեց Լիլիթ Կարապետյանը:
05 Մարտ, 2021
04 Մարտ, 2021
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում ԱԳՆ-ում
Մարտի 4-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության անդամներ։ Միջոցառմանը հրավիրված...
22 Փետրվար, 2021
Կայացավ Կրթության և գիտության աշխատողների ՃՀՄ-ի 5-րդ համագումարը

2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 5-րդ համագումարը: Համագումարի 95 պատվիրակից մասնակցում էր 92-ը: Համագումարի աշխատանքներին մասնակցում էր ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը: Համագումարում բացման...
19 Փետրվար, 2021
Հանդիպում ՀՀ-ում Բելառուսի դեսպանատանը
Փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հրավերով տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանի հետ:
Դեսպանը Էդուարդ Թումասյանին փոխանցել է Բելառուսի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Միխայիլ Օրդայի ջերմ ողջույնները:
Զրույցի ընթացքում Ալեքսանդր Կոնյուկը կարևորել է արհմիությունների դերը աշխատողների աշխատանքային իրավունքների և մարդու իրավունքների պաշտպանության գործում:
Զրուցակիցներն արձանագրել են, որ Հայաստանի և Բելառուսի արհմիությունները համագործակցության մեծ ներուժ ունեն և հույս հայտնել, որ երկուստեք ջանքեր կգործադրեն հարաբերությունների հետագա զարգացման և առաջընթացի համար։
ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել դեսպանին նշանակման առթիվ: Իր խոսքում նա ներկայացրել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կառուցվածքային համակարգը, միաժամանակ ընդգծել, որ կնպաստի Հայաստանի և Բելառուսի արհմիությունների փոխգործակցության մակարդակի բարձրացմանը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


